Քաղաքին և շնչառություն է պետք, և թատրոն (տեսանյութ)
29.07.2012 | 15:22
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի շենքում, մինչ այդ Ժուռնալիստների միությունում «ապաստանած» «Համազգային» պետական թատրոնը նոր շենք է ունենալու: Այն նախատեսվում է կառուցել Մաշտոցի պողոտա-Սարյան փողոցի հատվածում գտնվող այգու վերջնամասում: Զուհագեռ կվարեկարգվի կենտրոնական փողոցների մոտ գտնվող ազատ տարածքը: Ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանը սակայն նշում է, որ մետրոպոլիտենը ամբողջովին չի կառուցվել և այդ տարածքում շենքի առկայությունը անթույլատրելի է, չի կարելի փակել քաղաքի ճանապարհները: ՀՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը հիշեցնում է` խաղատուն, ռեստորան չենք կառուցում, այլ մշակութային կենտրոն: Մտավորականների մեծ մասի կարծիքով` թատրոնի կառուցումը չի խախտի Երևանի ճարտարապետական տեսքը:
Մի բան պարզ է: Բազմագույն սրճարաններից, անիմաստ բարձրահարկերից, քանդվող ու նորից կառուցվող կրպակներից հոգնած մեր քաղաքին մշակութային կարևոր այս կենտրոնի հիմնումը նոր շնչառություն կհաղորդի: Ըստ նախագծի՝ այն պետք է ունենա ամֆիթատրոն և 350 տեղանոց դահլիճ: Թատրոնի շենքը կկառուցվի հանրային քննարկումների արդյունքում ընդունված որոշումից հետո, երկու տարվա ընթացքում:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
Տեսանյութ
Համազգային թատրոնը կունենա՞ իր շենքը (տեսանյութը՝ «Ա1+»-ի)
Երեկ լուսադեմին մեր հարևան ու բարեկամ Իրանի վրա սկսված իսրայելական հարձակումը չմնաց անպատասխան. Իրանը երեկոյից սկսած հարվածներ է հասցնում Իսրայելին։ Արդյունքում՝ ունենք փաստացի պատերազմ, որը դեռևս ցույց չի տալիս ավարտի նշաններ։ Ճիշտ հակառակը՝ այս րոպեներին էլ ընթանում են նոր հարձակումներ երկու երկրների տարբեր բնակավայրերի վրա, կան տասնյակ զոհեր ու վիրավորներ...